
«Ժամանակ» օրաթերթի զրուցակիցը Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալչըն է: Վերջինս, խոսելով ընթացող հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ Թուրքիայի հայերի մոտեցումների մասին, ասել է. որ իր կարծիքով, այդ զարգացումները ոչ մի ազդեցություն չեն ունենա թուրքահայերի վրա.
«Երբ նախկինում ոչ մի արձանագրություններ էլ չկային, Թուրքիայի հայերը բազմաթիվ կապեր ունեին Հայաստանի հետ»: Նրա կարծիքով նաև գործընթացի խափանման դեպքում որևէ բան տեղի չի ունենա. «Մենք` որպես Թուրքիայի հայ համայնք ու փոքրամասնություն նաև մեր հարցերն ունենք, սակայն չեմ կարծում, որ մեր հարցերն իմաստ ունի կապել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ»:
Ինչ վերաբերում է ապրիլի 24-ից առաջ Թուրքիայում հասարակական ու քաղաքական շրջանակներում տիրող տրամադրություններին, «Ակոսի» խմբագիրն ասել է, որ առանձնակի փոփոխություններ չի տեսնում Թուրքիայի հայ համայնքի հանդեպ վերաբերմունքի մեջ. «Կարծում եմ նաև, որ ամեն տարվա նման նույնն է լինելու: Ամեն տարի Ապրիլի 24-ին թուքական թերթերը հայերի մասին են խոսում` ոմանք դրական երանգով, ոմանք բացասական, և դա կկրկնվի»: Արիսը նաև ենթադրում է, որ վերաբերմունքի փոփոխությունը նկատելի կլինի մյուս շաբաթ: Ն նշել է, որ այսօր Թուրքիայում մարդիկ ավելի շատ են հակվում այն կարծիքին, որ հայկական խնդիր հետ կապված պաշտոնական տեսակետներում կեղծիք կա:
No comments:
Post a Comment