Haynews.am. 14-4-2010- Ինչպես հայտնում է Haberturk հեռուստաալիքի կայքէջը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը Վաշինգթոնում ևս մեկ անգամ փոխկապակցել է հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Էրդողանը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների մեջ կա մի կետ, որտեղ ասվում է` պետք է տարածաշրջանային խաղաղություն հաստատվի, ինչն էլ առանց Ադրբեջանի գործոնի չի կարող լինել: Իսկ տարածաշրջանային խաղաղության համար անհրաժեշտ է, որպեսզի լուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունը:
Վերջինս նաև հավելել է, որ հայ-թուրքական սահմանը փակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված իրադարձությունների արդյունքում և բացվելու համար պետք է կողմերը համաձայնության գան: Էրդողանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարումն այդ հարցում: Իսկ խոսելով արձանագրությունների վավերացման ժամկետների և հնարավորությունների մասին` Էրդողանը նշել է, որ դրանց վավերացման հստակ ժամանակացույց չկա, սակայն դրական զարգացումների դեպքում վավերացման գործընթացը կարող է արագանալ:
Thursday, April 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment