News.am. 27-4-2010- Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին Սերժ Սարգսյանի որոշումը, ըստ էության, փոփոխություն չի մտցնում ՀՀ ԱԺ-ում դրանց վավերացման գործընթացի կագավիճակի մեջ: Նման հայտարարությամբ ապրիլի 27-ին հանդես է եկել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Այս կապակցությամբ ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների եւ խոստումների՝ չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից, ինչի հետեւանքով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները միջազգային հանրության կողմից այլեւս դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր:
Մյուս կարեւոր դրույթը, որի վրա ուշադրություն դարձրեց ՀԱԿ ներկայացուցիչը, այն է, որ ստանալով Ցեղասպանության ուրացումը եւ դրա փոխարեն ոչինչ չհատուցելով՝ Թուրքիան այժմ զարգացնում է հաջողությունը, սահմանի վերաբացման դիմաց պահանջելով Աղդամի եւ Ֆիզուլիի վերադարձը Ադրբեջանին. «Ըստ որոշ տվյալների, Թուրքիան արդեն ստացել է այդ հարցում համանախագահող տերությունների աջակցությունը»,- համոզմունք հայտնեց Լեւոն Զուրաբյանը:
Ամփոփելով՝ նա նկատեց, որ «Սերժ Սարգսյանը ստիպված մտավ դիվանագիտական այնպիսի գործընթացների մեջ, որոնք թույլ են տալիս իրեն ձեռք բերել միջազգային հանրության աջակցությունը եւ ամրապնդել իր խոցելի եւ ոչ-լեգիտիմ կառավարումը Հայաստանում: Կործանարար այս գործընթացի կասեցման միակ միջոցն այն է, որ դադարեցվեն բռնության եւ դրսի օժանդակությանը կառչելու փորձերը եւ երկրում նախաձեռնվեն համերաշխության եւ ազգային համախմբման գործընթացներ, որոնք կհանգեցնեն Հայաստանում ժողովրդավարության եւ լեգիտիմ իշխանության ձեւավորմանը»:Wednesday, April 28, 2010
ՀԱԿ. Թուրքիան Աղդամի եւ Ֆիզուլիի վերադարձի հարցում ստացել է համանախագահող երկրների աջակցությունը
News.am. 27-4-2010- Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին Սերժ Սարգսյանի որոշումը, ըստ էության, փոփոխություն չի մտցնում ՀՀ ԱԺ-ում դրանց վավերացման գործընթացի կագավիճակի մեջ: Նման հայտարարությամբ ապրիլի 27-ին հանդես է եկել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Այս կապակցությամբ ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների եւ խոստումների՝ չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից, ինչի հետեւանքով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները միջազգային հանրության կողմից այլեւս դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր:
Մյուս կարեւոր դրույթը, որի վրա ուշադրություն դարձրեց ՀԱԿ ներկայացուցիչը, այն է, որ ստանալով Ցեղասպանության ուրացումը եւ դրա փոխարեն ոչինչ չհատուցելով՝ Թուրքիան այժմ զարգացնում է հաջողությունը, սահմանի վերաբացման դիմաց պահանջելով Աղդամի եւ Ֆիզուլիի վերադարձը Ադրբեջանին. «Ըստ որոշ տվյալների, Թուրքիան արդեն ստացել է այդ հարցում համանախագահող տերությունների աջակցությունը»,- համոզմունք հայտնեց Լեւոն Զուրաբյանը:
Ամփոփելով՝ նա նկատեց, որ «Սերժ Սարգսյանը ստիպված մտավ դիվանագիտական այնպիսի գործընթացների մեջ, որոնք թույլ են տալիս իրեն ձեռք բերել միջազգային հանրության աջակցությունը եւ ամրապնդել իր խոցելի եւ ոչ-լեգիտիմ կառավարումը Հայաստանում: Կործանարար այս գործընթացի կասեցման միակ միջոցն այն է, որ դադարեցվեն բռնության եւ դրսի օժանդակությանը կառչելու փորձերը եւ երկրում նախաձեռնվեն համերաշխության եւ ազգային համախմբման գործընթացներ, որոնք կհանգեցնեն Հայաստանում ժողովրդավարության եւ լեգիտիմ իշխանության ձեւավորմանը»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment