Tert.am. 27-4-2010- Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն և Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը իրենց մտահոգությունն են հայտնում 2010թ. ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան կապակցությամբ։
«2010թ. ապրիլի 13-ին 24-ամյա Վահան Խալաֆյանը բերվել է Ոստիկանության Չարենցավանի բաժին երեք այլ երիտասարդների հետ ապրիլի սկզբին կատարված մեկուկես միլիոն դրամ արժողությամբ հագուստի գողության կասկածանքով։ Ըստ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ապրիլի 14-ի հայտարարության՝ նրանց բերման են ենթարկել 16:50-ին։ Վահան Խալաֆյանի մայրն ապրիլի 19-ին հայտնել է, որ իր որդուն ոստիկանություն են տարել առավոտյան ժամը 10:30–ի սահմաններում՝ առանց որոշման կամ ծանուցագրի։
Ապրիլի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում Վահան Խալաֆյանը մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում՝ դանակով հասցված մահացու վնասվածքներից։ Ըստ ապրիլի 14-ի Ոստիկանության հաղորդագրության՝ Վահան Խալաֆյանը ինքնասպանություն է գործել։
Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից 2010թ. ապրիլի 13-ին քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
2010թ. ապրիլի 23-ին ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանք:
Մեր կազմակերպությունները հայտնում են իրենց խորին մտահոգությունը կատարվածի կապակցությամբ։ Այս մահվան հանգամանքները պետք է քննության արժանանան և մեղավորները կանգնեն արդարադատության առջև։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն՝ պետությունը պատասխանատվություն է կրում ոստիկանության բաժնում ցանկացած մահվան դեպքի համար, և համապատասխան պաշտոնյաները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն կյանքի իրավունքը խախտելու համար՝ լինի դա սպանություն, թե ինքնասպանություն։
Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացին մահանում է ոստիկանության բաժնում։ Ինչպես FIDH-ը և ՔՀԻ–ն նախկինում հայտարարել էին, 2008թ. մայիսի 12-ին որպես սպանության վկա ոստիկանություն հրավիրված Լևոն Գուլյանը ևս մահացել է ՀՀ Ոստիկանության շենքում, և մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել մահվան փաստի առթիվ։ Ավելին, 2010թ. փետրվարի 5–ին ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժեց նրա իրավահաջորդների բողոքը Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի գործը կարճելու որոշման դեմ։ Մեր կազմակերպությունները խորապես մտահոգված են Հայաստանում անպատժելիության մթնոլորտի խորացման, մասնավորապես իրավապահների կողմից կամ նրանց գիտությամբ կատարված հանցագործությունները անպատիժ թողնելու համար։
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն և Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը կոչ են անում ՀՀ իշխանություններին՝
• Կատարել անհապաղ, թափանցիկ և արդյունավետ քննություն Վահան Խալաֆյանի մահվան կապակցությամբ։
• Երաշխավորել, որպեսզի մեղավորները կանգնեցվեն իրավասու, անկախ և անաչառ դատարանի առջև՝ ազգային քրեական իրավունքի համապատասխան, պահպանելով մարդու իրավունքների միջազգային սկզբունքները և չափանիշները։
• Ապահովել հավասար քննություն նաև այն բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունների վերաբերյալ, որոնք չեն կարողացել կանխել նման դեպքերը, այդպիսով նպաստել են անպատժելիության մթնոլորտի տարածմանը։
• Գործել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի դրույթների համաձայն, որոնք հստակորեն պարտավորեցնում են պետությանը իրականացնել քննություն և պատասխանատվության առջև կանգնեցնել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հնարավոր մեղավորներին։Wednesday, April 28, 2010
FIDH-ը կոչ է անում անցկացնել Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների թափանցիկ քննություն
Tert.am. 27-4-2010- Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն և Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը իրենց մտահոգությունն են հայտնում 2010թ. ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան կապակցությամբ։
«2010թ. ապրիլի 13-ին 24-ամյա Վահան Խալաֆյանը բերվել է Ոստիկանության Չարենցավանի բաժին երեք այլ երիտասարդների հետ ապրիլի սկզբին կատարված մեկուկես միլիոն դրամ արժողությամբ հագուստի գողության կասկածանքով։ Ըստ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ապրիլի 14-ի հայտարարության՝ նրանց բերման են ենթարկել 16:50-ին։ Վահան Խալաֆյանի մայրն ապրիլի 19-ին հայտնել է, որ իր որդուն ոստիկանություն են տարել առավոտյան ժամը 10:30–ի սահմաններում՝ առանց որոշման կամ ծանուցագրի։
Ապրիլի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում Վահան Խալաֆյանը մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում՝ դանակով հասցված մահացու վնասվածքներից։ Ըստ ապրիլի 14-ի Ոստիկանության հաղորդագրության՝ Վահան Խալաֆյանը ինքնասպանություն է գործել։
Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից 2010թ. ապրիլի 13-ին քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
2010թ. ապրիլի 23-ին ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանք:
Մեր կազմակերպությունները հայտնում են իրենց խորին մտահոգությունը կատարվածի կապակցությամբ։ Այս մահվան հանգամանքները պետք է քննության արժանանան և մեղավորները կանգնեն արդարադատության առջև։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն՝ պետությունը պատասխանատվություն է կրում ոստիկանության բաժնում ցանկացած մահվան դեպքի համար, և համապատասխան պաշտոնյաները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն կյանքի իրավունքը խախտելու համար՝ լինի դա սպանություն, թե ինքնասպանություն։
Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացին մահանում է ոստիկանության բաժնում։ Ինչպես FIDH-ը և ՔՀԻ–ն նախկինում հայտարարել էին, 2008թ. մայիսի 12-ին որպես սպանության վկա ոստիկանություն հրավիրված Լևոն Գուլյանը ևս մահացել է ՀՀ Ոստիկանության շենքում, և մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել մահվան փաստի առթիվ։ Ավելին, 2010թ. փետրվարի 5–ին ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժեց նրա իրավահաջորդների բողոքը Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի գործը կարճելու որոշման դեմ։ Մեր կազմակերպությունները խորապես մտահոգված են Հայաստանում անպատժելիության մթնոլորտի խորացման, մասնավորապես իրավապահների կողմից կամ նրանց գիտությամբ կատարված հանցագործությունները անպատիժ թողնելու համար։
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն և Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը կոչ են անում ՀՀ իշխանություններին՝
• Կատարել անհապաղ, թափանցիկ և արդյունավետ քննություն Վահան Խալաֆյանի մահվան կապակցությամբ։
• Երաշխավորել, որպեսզի մեղավորները կանգնեցվեն իրավասու, անկախ և անաչառ դատարանի առջև՝ ազգային քրեական իրավունքի համապատասխան, պահպանելով մարդու իրավունքների միջազգային սկզբունքները և չափանիշները։
• Ապահովել հավասար քննություն նաև այն բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունների վերաբերյալ, որոնք չեն կարողացել կանխել նման դեպքերը, այդպիսով նպաստել են անպատժելիության մթնոլորտի տարածմանը։
• Գործել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի դրույթների համաձայն, որոնք հստակորեն պարտավորեցնում են պետությանը իրականացնել քննություն և պատասխանատվության առջև կանգնեցնել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հնարավոր մեղավորներին։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment