Wednesday, April 28, 2010

Դավութօղլուն և Վաշաձեն քննարկել են հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հիմնախնդիրը

Tert.am. 27-4-2010- Այսօր Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուն և Գրիգոլ Վաշաձեն: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Դավութօղլուն հայտարարել է, որ Վաշաձեի հետ այլ հարցերի թվում քննարկել է նաև Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը: «Ես ներկայացրեցի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները: Մեկառմեկ քննարկեցինք Կովկասում առկա խնդիրները, այդ թվում` հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ու ղարաբաղյան հիմնախնդիրը»,- հայտարարել է Դավութօղլուն:

No comments: