Wednesday, April 28, 2010

Վիկտոր Դալլաքյան. Հայաստանին հաջողվեց խուսափել ծուղակից

Report.am. 27-4-2010- ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը ևս վերաբերում էր հայ-թուրքական հարաբերութուններին. «Առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն այընտրանք չունի: Արձանագրությունների ստորագրման պահից Հայաստանի դիրքորոշումը եղել է հավասարակշռված և կառուցողական, ինչը բացարձակապես չի կարելի ասել Թուրքիայի մասին: Անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի իրականացրած նախաձեռնողական քաղաքականությունը ի վերջո ինչպես կհանգուցալուծվի, նրա կատարած աննախադեպ քայլով նոր էջ բացվեց հայ-թուրքական հարաբերությունների պատմության մեջ»,- հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը: Ըստ Դալլաքյանի. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ժամանակավորապես կասեցնելով, Հայաստանը դիվանագիտական քայլ կատարեց նաև Ադրբեջանի նկատմամբ, որը թերևս Թուրքիայի խորհրդով համաձայնվելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մադրիդյան նորացված սկզբունքներին` փորձում էր հայ-թուրքական արձանագրությունների հանգամանքն օգտագործել ղարաբաղյան բանակցային գործընթացում Հայաստանին դեստրուկտիվ պարտնյոր ներկայացնելու համար»: Պատգամավորի հաջորդ գնահատականն այն է, որ Հայաստանին հաջողվեց խուսափել Թուրքիայի կողմից «ակնարկված «ազատագրված որոշ տարածքների հանձնում-թուրքական սահմանի բացման դիմաց» ծուղակից»:

No comments: