Tert.am. 12-4-2010- Թուրքիան ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Վաշինգտոն մեկնելուց առաջ օդանավակայանում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Անդրադառնալով Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ ապրիլի 13-ին կայանալիք հանդիպմանը` Թուրքիայի վարչապետը նշել է, որ քննարկման գլխավոր թեման լինելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Միացյալ Նահանգներում հանդիպելու եմ նաև Օբամայի հետ: Առաջնային քննարկման թեման է լինելու հայ-թուրքական կարգավորման գործընթացի զարգացումները: Ես հատուկ բանագնաց էի ուղարկել Հայաստան: Նրան ուղարկեցի նաև Ադրբեջան: Սարգսյանին և Ալիևին իմ ուղերձները հղեցի: Միացյալ նահանգներում հնարավորություն ենք ունենալու գնահատականներ տալ մեր արած աշխատանքին: Ցանկանում ենք, որպեսզի տարածաշրջանում խաղաղության և հանդարտության հաստատման համար ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի ակտիվ ջանքեր գործադրի: Հարցի առնչությամբ խոսել ենք Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի հետ: Միացյալ Նահանգներում դարձյալ հանդիպումներ են սպասվում: Երկկողմ հանդիպման ժամանակ գնահատականներ կտանք այդ հարցին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Թայիփ Էրդողանը, խոսելով օրեր առաջ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի և Նիկոլա Սարկոզիի հետ ունեցած հանդիպման մասին, նշել է, թե ինքը Սարկոզիին առաջարկել է միասին անցնել հայ-թուրքական սահմանը:
«Սարկոզիին ասել եմ, որ սահմանի բացումը խնդիր չէ: Եթե Մինսկի խումբն իր պարտավորությունները կատարի, կարող ենք ավտոմեքենա կամ գնացք նստել և միասին անցնել սահմանը»,- ասել է Թուրքիայի վարչապետը:Monday, April 12, 2010
Էրդողանը Սարկոզիին առաջարկել է միասին անցնել հայ-թուրքական սահմանը
Tert.am. 12-4-2010- Թուրքիան ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Վաշինգտոն մեկնելուց առաջ օդանավակայանում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Անդրադառնալով Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ ապրիլի 13-ին կայանալիք հանդիպմանը` Թուրքիայի վարչապետը նշել է, որ քննարկման գլխավոր թեման լինելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Միացյալ Նահանգներում հանդիպելու եմ նաև Օբամայի հետ: Առաջնային քննարկման թեման է լինելու հայ-թուրքական կարգավորման գործընթացի զարգացումները: Ես հատուկ բանագնաց էի ուղարկել Հայաստան: Նրան ուղարկեցի նաև Ադրբեջան: Սարգսյանին և Ալիևին իմ ուղերձները հղեցի: Միացյալ նահանգներում հնարավորություն ենք ունենալու գնահատականներ տալ մեր արած աշխատանքին: Ցանկանում ենք, որպեսզի տարածաշրջանում խաղաղության և հանդարտության հաստատման համար ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի ակտիվ ջանքեր գործադրի: Հարցի առնչությամբ խոսել ենք Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի հետ: Միացյալ Նահանգներում դարձյալ հանդիպումներ են սպասվում: Երկկողմ հանդիպման ժամանակ գնահատականներ կտանք այդ հարցին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Թայիփ Էրդողանը, խոսելով օրեր առաջ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի և Նիկոլա Սարկոզիի հետ ունեցած հանդիպման մասին, նշել է, թե ինքը Սարկոզիին առաջարկել է միասին անցնել հայ-թուրքական սահմանը:
«Սարկոզիին ասել եմ, որ սահմանի բացումը խնդիր չէ: Եթե Մինսկի խումբն իր պարտավորությունները կատարի, կարող ենք ավտոմեքենա կամ գնացք նստել և միասին անցնել սահմանը»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment