Thursday, April 29, 2010

«Մենք Իսրայելից որևէ սխալ քայլ չենք սպասում»

Report.am. 29-4-2010- Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուլիսի Կիլիչը: Անդրադառնալով երեկ Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության բանաձևն օրակարգում ներառելուն` դեսպանն ասել է, որ խորհրդարանականներն այդ հարցը պետք է թողնեն պատմաբաններին: «Դա Իսրայելի որշումն է: Այդ երկրում շատ կան Թուրքիայի բարեկամներ, դրա համար էլ մենք Իսրայելից որևէ սխալ քայլ չենք սպասում»: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին` Կիլիչն ասել է. «Մենք մի քիչ էլ կսպասենք: Տեսնենք` ինչ կլինի: Մենք սպասում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:

No comments: