Wednesday, April 21, 2010

ԱՌԱՋԻՆ ԹՐՔՈՒՀԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

«ԱԶԳ», 21-04-2010- Ներքին Սաքսոնիայի վարչապետ, քրիստոնեա-դեմոկրատ Քրիստիան Վուլֆը իր յոթնամյա պաշտոնավարման ամենամեծ փոփոխությունն է կատարելՙ ազատել է իր կուսակից 4 նախարարի: Նոր նշանակումների մեջ ամենամեծ անակնկալը Համբուրգից 38-ամյա, ծագումով թուրք իրավաբան Այգյուլ Էոզքանի նշանակումն է եղել սոցիալ-ինտեգրացիայի նախարարի պաշտոնում: Էոզքանը Գերմանիայում առաջին կինՙ ծագումով ներգաղթյալ նախարարն է, ընդգծել է Վուլֆըՙ իր կազմած «նոր գաղափարների» կառավարության ուշադրության առանցքում ինտեգրացիոն խնդիրներն առաջնային նկատելով: «Ես գիտակցում եմ, որ օրինակ եմ լինելու», ասել է նորանշանակ նախարար Էոզքանը: Թուրքական համայնքը հիացմունքի մեջ է: Ուշադրության է արժանի, որ հենց ՔԴՄ-ն է առաջին կարեւոր քայլն անումՙ ցույց տալով, որ Գերմանիայում հասարակական փոփոխություններ են կատարվում, ասել է թուրքական համայնքի նախագահ Քենան Քոլաթըՙ շեշտելով, թե մյուս կուսակցություններն էլ պիտի հետեւեն ՔԴՄ-ի օրինակին: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: