Haynews.am . 27-4-2010- Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելքոնյանի «Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին. ընթացքը և հետևանքները» աշխատության շնորհանդեսը:
Հեղինակը աշխատությունը ներկայացնելու հետ մեկտեղ անդրադարձավ նաև Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին հայերի կրոնափոխության դեպքերին, դրանց պատճառներին և հետևանքներին: Որպես թեմայի արդիականության ապացույց` հեղինակը մեջբերեց Ամենայն Հայոց կաթողիկոսի` Ապրիլի 24-ին արտասանած ուղերձը, որում Հայրապետը Մեծ եղեռնի զոհեր է համարում ոչ միայն 1.5 միլիոն նահատակներին, այլև բռնի կերպով կրոնափոխ եղած հայերին ու նրանց սերունդներին:
Ռուբեն Մելքոնյանը, ով աշխատությունը գրելիս շփվել է Արևմտյան Հայաստանում բնակվող կրոնափոխ հայերի հետ, նշեց, որ նրանց կարելի է բաժանել երկուերկու խմբի` ծպտյալ հայեր, որոնք փորձում են թաքցնել իրենց ինքնությունը և հայեր, որոնք չնայած մահմեդականություն են դավանում, սակայն չեն թաքցնում իրենց ինքնությունը: Ռ. Մելքոնյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան պետության` Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերի հայերի բռնի կրոնափոխության դեպքերին` նշելով, որ դրանք տարբեր բնույթ էին կրում և հիմնականում կրոնափոխ էին արվում արհեստավորները, ինչպես նաև հայ կանայք և աղջիկներ, որոնք հետագայում ամուսնանում էին մահմեդական տղամարդկանց հետ: Ռ. Մելքոնյանը նաև հավելեց, որ նման դեպքերը մեծ մասշտաբների չէին հասնում և շատ ժամանակ ուներին տեղային բնույթ: Թուրքագետը, վկայակոչելով տարբեր աղբյուրներ, նշեց, որ այժմյան Թուրքիայում կարող են բնակվել մոտ 1 միլիոն մահմեդականացված հայեր: Վերջինս նշեց, որ այժմ էլ ` Հայոց ցեղասպանությունից 95 տարի անց, Սասունի բարձրադիր լեռնային գյուղերում կարող ենք հանդիպել հայերի, որոնք խոսում են հայերեն և իրենց հայ են համարում:Wednesday, April 28, 2010
«Հայերի բռնի իսլամացումը Ցեղասպանության տարիներին»
Haynews.am . 27-4-2010- Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելքոնյանի «Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին. ընթացքը և հետևանքները» աշխատության շնորհանդեսը:
Հեղինակը աշխատությունը ներկայացնելու հետ մեկտեղ անդրադարձավ նաև Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին հայերի կրոնափոխության դեպքերին, դրանց պատճառներին և հետևանքներին: Որպես թեմայի արդիականության ապացույց` հեղինակը մեջբերեց Ամենայն Հայոց կաթողիկոսի` Ապրիլի 24-ին արտասանած ուղերձը, որում Հայրապետը Մեծ եղեռնի զոհեր է համարում ոչ միայն 1.5 միլիոն նահատակներին, այլև բռնի կերպով կրոնափոխ եղած հայերին ու նրանց սերունդներին:
Ռուբեն Մելքոնյանը, ով աշխատությունը գրելիս շփվել է Արևմտյան Հայաստանում բնակվող կրոնափոխ հայերի հետ, նշեց, որ նրանց կարելի է բաժանել երկուերկու խմբի` ծպտյալ հայեր, որոնք փորձում են թաքցնել իրենց ինքնությունը և հայեր, որոնք չնայած մահմեդականություն են դավանում, սակայն չեն թաքցնում իրենց ինքնությունը: Ռ. Մելքոնյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան պետության` Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերի հայերի բռնի կրոնափոխության դեպքերին` նշելով, որ դրանք տարբեր բնույթ էին կրում և հիմնականում կրոնափոխ էին արվում արհեստավորները, ինչպես նաև հայ կանայք և աղջիկներ, որոնք հետագայում ամուսնանում էին մահմեդական տղամարդկանց հետ: Ռ. Մելքոնյանը նաև հավելեց, որ նման դեպքերը մեծ մասշտաբների չէին հասնում և շատ ժամանակ ուներին տեղային բնույթ: Թուրքագետը, վկայակոչելով տարբեր աղբյուրներ, նշեց, որ այժմյան Թուրքիայում կարող են բնակվել մոտ 1 միլիոն մահմեդականացված հայեր: Վերջինս նշեց, որ այժմ էլ ` Հայոց ցեղասպանությունից 95 տարի անց, Սասունի բարձրադիր լեռնային գյուղերում կարող ենք հանդիպել հայերի, որոնք խոսում են հայերեն և իրենց հայ են համարում:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment