Tert.am. 12-4-2010- «Վերջերս Հայաստանի նախագահը խոսեց հայկական Նյուրնբերգից. «Իսկ ե՞րբ և որտե՞ղ է լինելու հայկական Նյուրնբերգը»: Մինչև այսօր ի՞նչ են արել ՀՀ ղեկավարությունն ու քաղաքական ուժերն այդ Նյուրնբերգին հասնելու համար»,- այսօրվա ասուլիսում նման հարցադրում արեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:
Այվազյանի խոսքով՝ բացի հայերից ոչ ոք էլ Հայ դատով չի զբաղվելու: Սակայն այդ ուղղությամբ անկախության տարիներին որևէ աշխատանք չի կատարվել:
«Ավելի ստույգ` արվել է ճիշտ հակառակը. հայկական Նյուրնբերգում պետք է պատասխան տային այսօրվա Թուրքիայի այն ղեկավարները, որոնց ՀՀ նախագահը անվանում է «խիզախ գործընկերներ»: Այսօրվա Թուրքիան է ցեղասպան Օսմանյան կայսրության լիիրավ իրավահաջորդը»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի` հայերին արտաքսելու վերաբերյալ հայտարարություններին` Այվազյանն ասաց, որ Հայաստանի ղեկավարությունը դրանց համարժեք պատասխան չտվեց: Փոխարենը հայտարարվեց, որ Հայաստանը չի նահանջելու հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու գործընթացից և պատրաստ է վավերացնել Արձանագրությունները:
«Շատ կտրուկ պատասխան պետք է տրվեր Թուրքիային, սակայն ընդամենն ասվեց, որ այդ հայտարարությունները 15 թիվն են հիշեցնում: Եթե դա 15 թիվն է հիշեցնում, ուրեմն Թուրքիան թշնամի է, որից պետք է զգուշանալ և ոչ թե փորձել հարաբերություններ հաստատել»,- ընդգծեց մասնագետը: Նա կարծում է, որ Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիներին պետք է կոչ անել լքել այդ երկիրը:
Ըստ մասնագետի` Հայաստանը Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ հաստատի միայն այն դեպքում, եթե այդ երկիրը կատարի երկու պայման` ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և դադարեցնի ԼՂ հարցում աջակցել Ադրբեջանին: «Հայաստանը պետք է պայմաններ դնի, որովհետև զոհը մենք ենք»:
Այվազյանը նաև նշեց, որ Թուրքիան տեսնում է, թե ինչպես են Հայաստանի վրա գործադրած իր ճնշումներն «աշխատում»: Ըստ նրա` Թուրքիայի վրա նույնպես միջազգային ճնշում է գործադրվում, սակայն այդ երկիրը հզոր է և կարող է դիմակայել ճնշումներին:
Ըստ Այվազյանի` այս խնդիրների առաջացման գլխավոր պատճառը Հայաստանում ռազմավարության բացակայությունն է:Monday, April 12, 2010
Ե՞րբ և որտե՞ղ է լինելու հայերի Նյուրնբերգը

Ըստ Այվազյանի` այս խնդիրների առաջացման գլխավոր պատճառը Հայաստանում ռազմավարության բացակայությունն է:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment