Thursday, April 15, 2010

Տիգրան Խզմալյան. «Անհանգիստ եմ գիշերը, քանի որ նման հակասական հայտարարություններով իշխանությունները հիմնականում հանդես են գալիս, երբ Հայաստանում գիշեր

Haynews.am-ի հետ զրույցում ռեժիսոր Տիգրան Խզմալյանը կիսվեց վաշինգթոնայն հանդիպումներից ու ընդհանրապես մեր արտաքին քաղաքականությունից իր ստացած տպավորություններով. «Ընդհանրապես կարծում եմ, որ քաղաքական գործչի ցանկացած ելույթ պետք է դիտարկել ենթատեքստում: Այս առումով, պետք է ասեմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին շրջանի ելույթներն ինձ մոտ այնպիսի տպավորություն են թողնում, թե մենք գործ ունենք երկու տարբեր մարդկանց հետ: Մի կողմից նա Թուրքիային, կարծես, հրավիրում է մասնակցելու տարածաշրջանային խաղաղության զարգացմանն ուղղված …մյուս կողմից` ասում է, որ Թուրքիան բարոյական իրավունք չունի նման գործունեություն ծավալելու համար: Ռեժիսորը նշեց. «Մի կողմից ուրախ եմ լսել Նախագահին Դեյր Զորում և Վաշինգթոնում, մյուս կողմից ինձ ապշեցնում է Դամասկոսի «Ալ Վաթան» թերթին տված նրա հարցազրույցը: Որպես քաղաքացի դա ինձ անհանգստացնում է, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է լինելու: Այս առումով` ես հատկապես անհանգիստ եմ գիշերը, քանի որ նման հակասական հայտարարություններով իշխանությունները հիմնականում հանդես են գալիս, երբ Հայաստանում գիշեր է:» Արվեստագետի կարծիքով` Սերժ Սարգսյանն, ի տարբերություն նախորդ նախագահի, ունի մի շատ կարևոր հատկություն` լսելու ունակություն և դա որոշակի հույսեր ներշնչում է: Վերջում Խզմալյանն ասաց, որ իշխանությունները պետք է գործեն` ելնելով սեփական ժողովրդի, այլ ոչ թե արտաքին ճնշումներից: Haynews.am. 15-4-2010

No comments: