Wednesday, April 28, 2010

Եվրոպան շուտով միասնական արտգործնախարարություն կունենա

Եվրախորհուրդը ընդունել է միասնական արտաքին քաղաքականության եվրոպական ծառայության, այլ կերպ ասած` միասնական արտգործնախարարության ստեղծման նախագիծը: Այն առաջարկվել է Եվրախորհրդի արտաքին քաղասքականության ու անվտանգության գծով հանձնակատար Քեթրին Էշթոնի կողմից: Նոր նախագիծը կիրառման մեջ կարող է դրվել 2010թ-ի ամռանից: Նշենք, որ համաեվրոպական ԱԳՆ-ն նախատեսում է ունենալ շուրջ 7000 աշխատակիցներ, որոնց մի զգալի մասն աշխատելու է Բրյուսելում` կենտրոնական ապարատում: Կազմակերպչական հարցերով զբաղվելու է գլխավոր քարտուղարը, որի համար այժմ քննարկվում են մի շարք պաշտոնյաների թեկնածությունները:

No comments: