Thursday, April 15, 2010

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

«ԱԶԳ», 15-04-2010- Ապրիլի 13-ին Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի, մասնավորապես ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Իսկ ապրիլի 12-ին գրեթե նույն հարցերը քննարկվել էին արդեն Մոսկվայում` Հայաստանի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Շավարշ Քոչարյանի եւ Գրիգորի Կարասինի միջեւ: ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ կողմերը քննարկել են «երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր»:

No comments: