Tert.am. 27-4-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան կնշանակվի Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան: Այս մասին է գրում թուրքական Hurriyet օրաթերթը:
Ըստ թուրքական պարբերականի` սպասվում է, որ Միացյալ Նահանգներն այս քայլով է՛լ ավելի կակտիվացնի մաքոքային դիվանագիտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ:
Hurriyet-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Բրայզան միշտ դեմ է եղել Բաքվի և Անկարայի «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսին` հայտարարելով, որ «ժամանակն է փոխել այդ գաղափարը»:
Մեթյու Բրայզային Բաքվում ԱՄՆ դեսպան նշանակելու մասին լուրերին արձագանքել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
«Ներկա պահին մենք սպասում ենք Սպիտակ տան կողմից դեսպանի նշանակմանը: Առայժմ այդ պաշտոնի համար որևէ թեկնածություն առաջադրված չէ »,- 1news.az-ին ասել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերի Դևիդսոնը:
Tuesday, April 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment