Tuesday, April 27, 2010

Թուրք ոստիկանները վտանգ են ներկայացնում հասարակության համար

Haynews.am.27-4-2010- Ինչպես հայտնում է Firat գործակալությունը, Մարդու իրավունքների հետազոտությամբ զբաղվող HRW կազմակերպությունն պատրաստել է մի զեկույց, որում նշվում է Թուրքիայում ոստիկանության գործողություններից տուժածների թիվը: Ըստ վերոհիշյալ մարդու իրավունքների հետազոտությամբ զբաղվող կազմակերպության` Թուրքիայում վերջին 3 տարիների ընթացքում ոստիկանների կիրառած ուժի արդյունքում 255 քաղաքացի է զոհվել: Նշվում է, որ նրանց մեծ մասը զոհվել է ձերբակալության ժամանակ, ինչպես նաև խոշտանգումների և բանտերի վատթար պայմանների արդյունքում: Այս ամենը թուրքական ոստիկանության օգտին չի խոսում, քանի որ նրանց ձեռքով մահացածների թիվը բավական մեծ է:

No comments: