Wednesday, May 26, 2010

Հայաստանը 100-րդն է

Tert.am., 26-5-2010- Այսօր հրապարակվել է ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 100-րդ հորիզոնականը: Ինչպես հայտնում է armsport.am-ը, առաջատարների եռյակում փոփոխություններ չկա: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանին, Իսպանիայի հավաքականը երկրորդն է, առաջատարների եռյակը եզրափակում է Պորտուգալիան: 1. Բրազիլիա - 1611 (միավոր) 2. Իսպանիա - 1565 3. Պորտուգալիա - 1249 4. Հոլանդիա - 1231 5. Իտալիա - 1184 6. Գերմանիա- 1082 7. Արգենտինա - 1076 8. Անգլիա - 1068 9. Ֆրանսիա - 1044 10. Խորվաթիա - 1041 11. Ռուսաստան - 1015 23. Ուկրաինա - 875 34. Սլովակիա - 777 41. Իռլանդիա - 709 46. Լատվիա - 652 49. Լիտվա - 608 61. Իրան - 521 82. Բելառուս - 397 89. Մոլդովա - 378 94. Ուզբեկստան - 354 99. Էստոնիա - 320 100. ՀԱՅԱՍՏԱՆ - 311 109. Ադրբեջան - 259 120. Վրաստան - 217 129. Ղազախստան - 183 135. Տաջիկստան - 155 139. Թուրքմենստան - 151 168. Ղրղզստան - 74 201. Անդորրա – 2

No comments: