Tuesday, May 18, 2010

Տիգրան Բալայան. «Հայաստանն իր դիրքորոշումը հայտնել է 2007թ.-ին»

7or.am. 18-5-2010- Մայիսի 17-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ հայկական կողմը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի վերաբերյալ։ «Հայաստանը պետք է կա՛մ դրական պատասխան տա Ռուսաստանի, Ամերիկայի և Ֆրանսիայի առաջարկություններին, և այդ ժամանակ մենք կմոտենանք խնդրի կարգավորմանը, կա՛մ էլ բացասական պատասխան տա, և այդ դեպքում հակամարտության կարգավորման գործընթացը կխաթարվի, որով Հայստանի ու Ադրբեջանի միջև նոր փուլ կսկսվի»,-ասել էր Ադրբեջանի նախագահը։ Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հույս էր հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կհաջողվի Հայաստանին համոզել՝ ընդունել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը ։ Մեկնաբանելով այս հայտարարությունները ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «7օր»-ին ասել է. «Հայաստանն իր դիրքորոշումը հայտնել է 2007թ.-ին ներկայացված Մադրիդայան սկզբունքների վերաբերյալ, և այն շարունակում է այդպեսին մնալ»։

No comments: