Report.am. 18-5-2010- «Ակունք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ վերջին շրջանում Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները մտահոգող են: «Եթե իսկապես նկատի ունենանք թե' համանախագահների, թե' Թուրքիայի և հատկապես կուզեի առանձնացնել՝ Ռուսաստանի դիրքորոշումը, ապա կարծում եմ մտահոգիչ հարց կա: Հակամարտության ընթացքը իրենց ցանկացած հունով տանելու համար Թուրքիային անհրաժեշտ էր, որպեսզի բարիդրացիական հարաբերություններ ունենար Ռուսաստանի հետ: Նոր ջերմացում է նկատվում նաև Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում»,- նշեց քաղաքագետը` ավելացնելով, որ կողմերը ցանկացած որոշում ընդունելով՝ կարող են այն պարտադրել Հայաստանին: «Մտահոգիչն այն է, որ Հայաստանը կարծես դուրս է մնացել բանակցային գործընթացից: Եթե իսկապես ունենայինք պետություն, որը մերժեր առանց իր մասնակցության ընդունված ցանկացած որոշում (սակայն, դժբախտաբար, գիտենք, որ այդպես չէ), ապա հարցը մտահոգիչ է ու մեծ հավանականություն կա, որ այդ պայմանավորվածությունը կարող է պարտադրվել Հայաստանին»,-նշեց քաղաքագետը: Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ ներկա իրավիճակը ստեղծողը և նախաձեռնողը եղել է Թուրքիան, իսկ Հայաստանը ներկա փուլում դադարեցնելով արձանագրությունների վավերացումը՝ նոր հնարավորություններ է տվել նրան:Tuesday, May 18, 2010
Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները մտահոգիչ են
Report.am. 18-5-2010- «Ակունք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ վերջին շրջանում Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները մտահոգող են: «Եթե իսկապես նկատի ունենանք թե' համանախագահների, թե' Թուրքիայի և հատկապես կուզեի առանձնացնել՝ Ռուսաստանի դիրքորոշումը, ապա կարծում եմ մտահոգիչ հարց կա: Հակամարտության ընթացքը իրենց ցանկացած հունով տանելու համար Թուրքիային անհրաժեշտ էր, որպեսզի բարիդրացիական հարաբերություններ ունենար Ռուսաստանի հետ: Նոր ջերմացում է նկատվում նաև Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում»,- նշեց քաղաքագետը` ավելացնելով, որ կողմերը ցանկացած որոշում ընդունելով՝ կարող են այն պարտադրել Հայաստանին: «Մտահոգիչն այն է, որ Հայաստանը կարծես դուրս է մնացել բանակցային գործընթացից: Եթե իսկապես ունենայինք պետություն, որը մերժեր առանց իր մասնակցության ընդունված ցանկացած որոշում (սակայն, դժբախտաբար, գիտենք, որ այդպես չէ), ապա հարցը մտահոգիչ է ու մեծ հավանականություն կա, որ այդ պայմանավորվածությունը կարող է պարտադրվել Հայաստանին»,-նշեց քաղաքագետը: Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ ներկա իրավիճակը ստեղծողը և նախաձեռնողը եղել է Թուրքիան, իսկ Հայաստանը ներկա փուլում դադարեցնելով արձանագրությունների վավերացումը՝ նոր հնարավորություններ է տվել նրան:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment