Tuesday, May 18, 2010

Էլմար Մամեդյարով. «Հուսով եմ, որ համանախագահներին կհաջողվի Հայաստանին համոզել»

7or.am. 18-5-2010- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուսով է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կհաջողվի Հայաստանին համոզել՝ ընդունել նորացված մադրիդյան սկզբունքները, որպեսզի կողմերը ձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համապարփակ պայմանագրի քննարկումը։ -Գոյություն ունեն նորացված առաջարկություններ, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից, և դրանք հիմա սեղանին են։ Ադրբեջանն արդեն հայտարարել է, թե ընդունում է այդ սկզբունքները, և ես հուսով եմ, որ համանախագահներին կհաջողվի Հայաստանին համոզել, որ նրանք ևս դա որպես հիմք ընդունեն, որպեսզի մենք ձեռնարկենք ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համապարփակ պայմանագրի քննարկումը,-Դուշանբեում «Trend» գործակալության հատուկ թղթակցին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Դուշանբեում Մամեդյարովը կմասնակցի Իսլամական կազմակերպության խորհրդաժողովի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 37-րդ նստաշրջանին։ Նա նշել է, որ հունիսի սկզբին մտադիր է հանդիպել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ. «Կքննարկենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բոլոր հարցերը»։

No comments: