Tuesday, May 18, 2010

Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի փոխհամաձայնությամբ. Յան Ֆիշեր

Tert.am. 18-5-2010- Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերին: Ողջունելով հյուրին` նա վստահություն է հայտնել, որ այս այցելությունը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցությանը թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերում: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է` խորացնելու հարաբերությունները Չեխիայի հետ` հավելելով, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ:Յան Ֆիշերն ասել է, որ Չեխիան կարևորում է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը և Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հեռանկարներ կան: Վարչապետ Ֆիշերը ընդգծել է տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը` հույս հայտնելով, որ այցի շրջանակներում անցկացվող հայ-չեխական գործարար համաժողովը մեծապես կնպաստի դրան: Կողմերը կարևորել են նաև մշակույթի, սպորտի և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության ընդլայնումը և այդ նպատակով համապատասխան ծրագրերի մշակումը: Անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին: Չեխիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում այս հարցում և գտնում, որ խնդիրը պետք է լուծվի հակամարտող կողմերի միջև փոխհամաձայնությամբ և Մինսկի խմբի շրջանակում:

No comments: