
News.am. 8-5-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությանը Հունաստանում պատրաստվում են բողոքի ակցիաներով դիմավորել:
Թուրքական Haber7-ի փոխանցմամբ` Հունաստանի մայրաքաղաքի փողոցներում արդեն կախվել են պաստառներ. «Ոչ նոր օսմանիզին», «14-ի Էրդողանի այցի ընթացքում բողոքի երթ» գրություններով:
Բացի այդ, մայիսի 10-ին Աթենքի Ռազմական թանգարանում կազմակերպվելու է «Ընդդեմ նեոօսմանիզմի» համաժողով:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հունաստան են մեկնելու 10 թուրք նախարարներ: Նախատեսվում է Աթենքում երկու երկրների նախարարների մասնակցությամբ Նախարարների խորհրդի նիստ գումարել:
No comments:
Post a Comment