Thursday, May 13, 2010

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԷՌՆԵՍՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Մերձդնեստրում հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարի կապակցությամբ: Մերձդնեստրի ազգային անվտանգության նախարարության տարածած տեսանյութը, որում Վարդանյանը խոստովանել է, թե իբր ինքը համագործակցել է Մոլդովայի իշխանությունների հետ, ըստ էության նրա նկատմամբ կիրառված բռնության եւ շանտաժի արդյունք են, ինչի մասին լրագրողը նախապես տեղեկացրել էր իր ապրիլյան հայտարարությունում: Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը դատապարտելով հայազգի լրագրողին անազատության մեջ պահելու իրողությունը, միաժամանակ կոչ է անում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին օգտագործել իրենց հնարավորությունները` մեղմելու Էռնեստ Վարդանյանի դեմ սանձազերծված ճնշումները, իսկ Հայաստանի փաստաբանների պալատին հորդորում է միջոցներ ձեռնարկել հայ լրագրողին անհրաժեշտ փաստաբանական աջակցություն ցույց տալու համար: Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն 11.05.2010

No comments: