Monday, May 10, 2010

ՄԵԴՎԵԴԵՎԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ

«Լրագիր» 10-5-2010- Մայիսի 11-12-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այցելելու է Անկարա: Այդ կապակցությամբ թուրքական զաման թերթում ՌԴ նախագահը հրապարակել է մի հոդված, որում խոսվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին: Մեդվեդեւը գրում է, թե Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները բարձրանում են լիարժեք ռազմավարական մակարդակի: Մեդվեդեւը գրում է, թե իր այցի ժամանակ ձեւավորվելու է միջպետական խորհրդակցությունների սկզբունքորեն նոր մեխանիզմ` Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ, իր եւ Թուրքիայի վարչապետի համանախագահությամբ: Խորհուրդը պետք է մշակի երկու երկրների հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունների ռազմավարությունը, համակարգի կարեւոր նախագծերի իրականացումը եւ այլն: Խորհուրդը նպատակ ունի նպաստել արտաքին քաղաքական քայլերի համաձայնեցմանը: Թուրքիան Ռուսաստանի կարեւորագույն գործընկերն է տարածաշրջանային եւ համաշխարհային գործերում: Ռուսաստանը ի դեմս Թուրքիայի տեսնում է բարի եւ հուսալի հարեւանի, որի հետ մենք ուրախ ենք համատեղ կառուցել համագործակցության հետագա ամրապնդման ծրագրեր, գրում է Մեդվեդեւը:

No comments: