Monday, May 10, 2010

Ամերիկացի փորձագետ. ԱՄՆ-ն համակերպվել է այն մտքի հետ, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտին է

Haynews.am. 10-5-2010- Ամերիկացի փորձագետ Թոմաս Ամբրոսիոն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դերին Հարավային Կովկասում: Անդրադառնալով Միացյալ Նահանգների ներկայիս և նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Ջորջ Բուշի քաղաքականությանը` Թոմաս Ամբրոսիոն նշել է, որ Բուշի օրոք Ադրբեջանը համարվում էր ամերիկյան վարչակազմի ֆավորիտ երկրներից մեկը, ինչը փոխվել է Օբամայի նախագահության ժամանակ, քանի որ վերջինիս նպատակներից մեկը Բուշի վարչակազմի վարած քաղաքականության փոփոխությունն է: Ամերիկացի փորձագետը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն համակերպվել է այն մտքի հետ, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտին է: Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Թուրքիային հատկացվելիք դերին` Ամբրոսիոն նշեց, որ Օբամայի համար Անկարան կարևոր գործընկեր է, ինչն էլ ապացուցվեց նրա այցով այդ երկիր:

No comments: