Wednesday, May 26, 2010

Կայացավ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը

Tert.am. 26-5-2010- Երեկ երեկոյան Օսլոյում կայացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը։ Քվարկության արդյունքում 17 մասնակիցներից եզրափակիչ փուլ անցան տասը` Ռուսաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Մոլդովան, Հունաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Բելգիան, Բելառուսը, Ալբանիան և Իսլանդիան։ Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը իր «Ծիրանի կորիզը» երգը կներկայացնի վաղը` երկրորդ կիսաեզրափակիչում, որի արդյունքում ևս տասը երկրի մասնակից կանցնի եզրափակիչ։ Ավանդույթի համաձայն, եզրափակիչ փուլին, որն այս տարի տեղի կունենա մայիսի 29-ին, կմասնակցեն մրցույթի հիմնադիր երկրները` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, ինչպես նաև անցած տարի մրցույթում հաղթած և այս տարի այն հյուրընկալող Նորվեգիան։

No comments: