Aysor.am. 18.05.2010- «Ստիպված եմ թուրք ղեկավարներին երկնքից իջեցնել ներքև, որպեսզի նրանք ավելի իրատեսորեն նայեն աշխարհին»,- հայտարարեց Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` անդրադառանալով թուրք պաշտոնյաների` վերջերս արած հայտարարություններին և ընդգծեց. «Թուրքիան պետք է հասկանա, որ ինքը չի կարող միջնորդ լինել Ղարաբաղի հարցում և Մինսկի համանախագահության ձևաչափն այլընտրանք չունի»:
Պատգամավորը Թուրքիային առաջարկեց «անհեթեթ և անհիմն հայտարարություններ անելու փոխարեն զբաղվել ներքին խնդիրներով, մասնավորապես` թուրքական զորքերը հանել բռնակցված Կիպրոսից, որի տարածքի 38 տոկոսը Թուրքիան օկուպացված է պահում 35 տարի շարունակ»:
Նշելով, որ իրականությունից հեռու հայտարարությունների առումով իր ավագ եղբայր Էրդողանից առաջ անցավ նաև կրտսեր Ալիևը` նշելով, որ Հայաստանը «պետք է դուրս բերի իր զինուժը ազատագրված տարածքներից», Է. Շարմազանովը Ալիևին հշեցրեց, որ «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում»: Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ապա, ըստ նրա` «Ադրբեջանը նախ և առաջ պետք է իր զորքերը դուրս բերի Շահումյանից ու Գետաշենից, և իր կողմից բռնազավթված հայկական մյուս քաղաքներից, որ այնտեղ վերադարձվեն հայ փախստականները»:
«Այսօր Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է` իր կառույցներով, բանակով, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով, և ի դեմս Արցախի` միջազգային հանրությունը գործ ունի ազատության, ինքնիշխանության, ժողովրդավարական իդեալները դավանող արդիական հանրապետության հետ»,- ընդգծեց Է. Շարմազանովը:
Պատգամավորն իր խոսքն ամփոփեց` հայությանը և հատկապես արցախահայությանը շնորհավորելով այս օրվա` Լաչինի ազատագրման 18-րդ տարեդարձի կապակցությամբ` շեշտելով, որ «Արցախի անկախությունը և վերամիավորումը Մայր Հայաստանի հետ այլընտրանք չունի»:
«Կեցցե անկախ, ազատ ու հայկական Արցախը»,- ամփոփելով իր խոսքը` հայտարարեց Է. Շարմազանովը:Wednesday, May 19, 2010
«Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Շահումյանից ու Գետաշենից»
Aysor.am. 18.05.2010- «Ստիպված եմ թուրք ղեկավարներին երկնքից իջեցնել ներքև, որպեսզի նրանք ավելի իրատեսորեն նայեն աշխարհին»,- հայտարարեց Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` անդրադառանալով թուրք պաշտոնյաների` վերջերս արած հայտարարություններին և ընդգծեց. «Թուրքիան պետք է հասկանա, որ ինքը չի կարող միջնորդ լինել Ղարաբաղի հարցում և Մինսկի համանախագահության ձևաչափն այլընտրանք չունի»:
Պատգամավորը Թուրքիային առաջարկեց «անհեթեթ և անհիմն հայտարարություններ անելու փոխարեն զբաղվել ներքին խնդիրներով, մասնավորապես` թուրքական զորքերը հանել բռնակցված Կիպրոսից, որի տարածքի 38 տոկոսը Թուրքիան օկուպացված է պահում 35 տարի շարունակ»:
Նշելով, որ իրականությունից հեռու հայտարարությունների առումով իր ավագ եղբայր Էրդողանից առաջ անցավ նաև կրտսեր Ալիևը` նշելով, որ Հայաստանը «պետք է դուրս բերի իր զինուժը ազատագրված տարածքներից», Է. Շարմազանովը Ալիևին հշեցրեց, որ «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում»: Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ապա, ըստ նրա` «Ադրբեջանը նախ և առաջ պետք է իր զորքերը դուրս բերի Շահումյանից ու Գետաշենից, և իր կողմից բռնազավթված հայկական մյուս քաղաքներից, որ այնտեղ վերադարձվեն հայ փախստականները»:
«Այսօր Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է` իր կառույցներով, բանակով, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով, և ի դեմս Արցախի` միջազգային հանրությունը գործ ունի ազատության, ինքնիշխանության, ժողովրդավարական իդեալները դավանող արդիական հանրապետության հետ»,- ընդգծեց Է. Շարմազանովը:
Պատգամավորն իր խոսքն ամփոփեց` հայությանը և հատկապես արցախահայությանը շնորհավորելով այս օրվա` Լաչինի ազատագրման 18-րդ տարեդարձի կապակցությամբ` շեշտելով, որ «Արցախի անկախությունը և վերամիավորումը Մայր Հայաստանի հետ այլընտրանք չունի»:
«Կեցցե անկախ, ազատ ու հայկական Արցախը»,- ամփոփելով իր խոսքը` հայտարարեց Է. Շարմազանովը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment