Thursday, May 27, 2010

Թուրքիան հրաժարվել է ԱՄՆ-ին տրամադրել տվյալներ իր տարածքով անցնող մարդկանց վերաբերյալ

Թուրքիան հրաժարվել է Միացյալ Նահանգներին տրամադրել այն մարդկանց ցուցակները, ովքեր տարանցիկ ճանապարհով անցնում են Թուրքիայով, հայտնում է Hurriyet-ը: Այցով Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքն ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է Վաշինթոնին տրամադրել տվյալներ ուղևորների մասին, ովքեր անցնում են Թուրքիայով: Ամերիկացի պաշտոնյաներն այդ ցուցակները պահանջել են ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

No comments: