Thursday, May 27, 2010

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Լրագիր» 27-5-2010- Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին այցելել է հայտնի բարերարներ Ժան եւ Ալբեր Պողոսյանների գլխավորությամբ գործող Պողոսյան հիմնադրամի հիմնած Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների եւ երկխոսության 'Վիլա Էմպեն' կենտրոն եւ ելույթ ունեցել, որը ներկայացնում ենք ընթերցողին: Ուրախ եմ գտնվել այստեղ` Բրյուսելի պատմամշակութային ժառանգու¬թյան նմուշ հանդիսացող «Վիլա Ամպեն»-ում: Նախ թույլ տվեք գնահատանքի խոսքեր հղել Պողոսյան հիմնադրամին, որը ստանձնեց քսան¬երորդ դարի առաջին կեսի այս չքնաղ հուշարձանի վերանորոգման աշխատանքը: Արվեստասեր բարոն Լուի Ամպենի մտահղա¬ցումն էր այստեղ հիմնադրել արվեստի և մշակույթի կենտրոն: Բայց քսաներորդ դարն անողոք էր, և վերա¬հաս Երկրորդ համաշխար¬հային պատերազմը կանխեց այդ ծրագրի իրակա¬նացումը: Այսօր Պողոսյան ընտանիքի շնորհիվ «Վիլա Ամպենը» վերա¬դառնում է իր հիմնադրի նախատեսած առաքելությանը` դառնալով Արևելքի և Արև¬մուտքի մշակույթների միջև երկխոսության և արվեստի կենտրոն: Մենք` հայերս, պատմության անողոք քմահա¬ճույքի հետևանքով սփռված ենք աշխարհով մեկ: Տասնիններորդ դարի վերջում և քսաներորդ դարի սկզբում Օսմանյան կայսրության պարագլուխ¬ները չկարողացան հասկանալ և գնահատել հայերին: Չկարողացան հասկանալ, թե ո՞վքեր են այդ «տարօրի¬նակները», որ արագ սովորում են օտար լեզուներ, կապեր են հաստա¬տում այլ ժողովուրդների հետ, առևտրի, ձեռնարկատի¬րության, մշակույթի, գրակա¬նության միջնորդներ են հանդիսանում Արևելքի և Արևմուտքի միջև: Չկարո¬ղացան հասկանալ, թե ինչո՞ւ են այդ տարօրինակ հայերը ինքնակազ¬մա¬կերպվում, ստեղծում մշակութային օջախներ, հրատա¬րակում բազմալեզու հանդեսներ: Եվ նրանք գտան այդ հարցի ամենահեշտ լուծումը. եթե չլինեն հայերը, չի լինի նաև այդ հարցերի մասին մտածելու անհրաժեշտությունը: Հայոց ցեղասպանության հետևանքով հայերը սփռվեցին աշխարհով մեկ: Հայերից շատերն ապրում և բարգավաճում են ինչպես քրիստոնյա, այնպես էլ մահմեդական բնակչություն ունեցող բազմաթիվ երկրներում: Դժվար է ասել, թե այդ արհավիրքը վերապրած հայ փախստականներին ավելի լավ ընդու¬նեցին և վերաբերմունք ցուցա¬բերեցին քրիստոնյա, թե՞ մահմեդական երկրներում: Այդ ծանր շրջանում մեր ժողովրդին ցուցաբերված օժանդա¬կու¬թյունը չափման ու գնահատման ենթակա չէ: Այսօր, այստեղ` «Վիլա Ամպենում», Պողոսյան հիմնադրամը շարունա¬կում է հավատարիմ մնալ Արևելքի և Արևմուտքի միջև միջնորդ լինելու հայ ժողովրդի ավանդույթին: Մեր բարդ ժամանակ¬ներում, երբ հակամարտություն¬¬ներին փորձում են տալ կրոնական երանգավորում և խոսել քաղաքա¬կրթու¬թյունների առճակատման մասին, մենք` հայերս, պետք է գործուն կերպով շարու¬նակենք տարբեր մշակույթները կամրջելու մեր առաքելությունը: Որպես աշխարհով մեկ սփռված ազգ` մենք գիտենք, թե որքան կարևոր են հանդուրժողականությունը, ուրիշի կրոնի, լեզվի, մշակույթի հանդեպ հարգանքը: Հե՛նց այդ պատճառով էլ մենք կարող ենք շիտակ և անկեղծ գնահատել մշակույթների երկխոսության կարևորու¬թյունը: Մենք նաև գիտենք, որ հայտարա¬րություններով, հռչակագրերով կամ լոկ բարի կամքի դրսևորումներով հնարավոր չէ լուծել անհանդուրժողակա¬նու¬թյան և խտրականության խնդիրները: Քսաներորդ դարի վերջում մարդկությունն ականատես եղավ ահավոր նոր ոճրի` Ռուանդայում իրա¬կանացված ցեղասպա¬նու¬թյանը: Այդ ցեղասպանությունը սկզբում իրակա¬նացվեց խոսքով: Այդ տառապանքի ճանապարհով էլ ենք մենք` հայերս, ստիպված եղել անցնել: Սակայն Մեծ եղեռնի ժամանակ չկային ժամա¬նակակից ռադիոն և հեռուստա¬տեսությունը, իսկ Ռուանդայում իրակա¬նացված հանցագործության գաղափարախոսներն իրենց թույնը թափեցին լրատվության հե՛նց այդ ժամանակակից միջոցներն օգտագործելով: Ատելության քարոզչությունը խոսքի ազատու¬թյան չեզոք օգտագործման ձև չէ, քանի որ այն չարաշահում է ազատությունը շատ հստակ մի խմբի հանդեպ ատելություն և դրանից բխող բռնություն սերմանելու նպատակով: Ով էլ լինի այդ խմբի ներկայացուցիչը` հրեա թե թութսի, արաբ թե հայ, բազմապատկվում է նրանց բռնության և հանցագործության զոհ դառնալու հավանականությունը: Վերջին ժամանակաշրջանում հայերն են դարձել նման ատելության քարոզ¬չության թիրախ: Երբ մեր հարևան երկրներից մեկի ղեկավարը խոսում է այն մասին, որ հայերին պետք է արտաքսել միայն այն բանի համար, որ նրանք հայեր են, ես ակամայից վերհիշում եմ այն, ինչ տեղի ունեցավ 1915թ-ին: Բայց ես նաև չեմ կարող անտեսել այն, ինչ տեղի ունեցավ Ռուանդայում, ուր նմանատիպ ելույթները սփռվում էին ռադիոյով և հեռուստատեսությամբ, որպեսզի խաթարեն բռնությանը պատրաստ անդորրը: Երբ այսօր մեր հարևան մեկ այլ երկրից անընդհատ հնչում են ատե¬լության և պատերազմի սպառնալիքի կոչեր, ես կրկին հիշում եմ պատմության անողոք դասերը: Ադրբեջանում, ինչպես և Օսմանյան կայսրու¬թյունում, հայերին ընկալեցին որպես օտար մարմին, խանգարող, անպետք մի երևույթ, որից պետք է ազատվել ջարդերի և կոտորածների միջոցով: Սակայն այդ ամենից հետո Բաքուն կրկին փորձում է գերիշ¬խանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի և նրա ազատատենչ ժո¬ղովրդի հանդեպ. այն ժողովրդի, ում ցանկանում էր ոչնչացնել: Հայատյացությունը դառնում է մտածելակերպ, դրա տարածումը` պետա¬կան քաղաքակա¬նություն: Հայատյացությունն այսօր մարդատյա¬ցու¬թյան ամենաարմատական դրսևորումներից է: Մարդա¬սիրությունը դիմակայեց ճակատա¬մարտը, սակայն մարդատյացության դեմ պատե¬րազմը շարու¬նակվում է: Մարդատյացությունը տանուլ տվեց ճակատամարտը, բայց ավաղ ոչ պատերազմը: Աշխարհում քանի՞ տեղ է մնացել, որտեղ մանուկներն աչքե¬րը երկնքին են հառում ոչ թե արևին ողջունելու և երկնքով հիանալու, այլ համոզվելու համար, թե արդյո՞ք երկնքից մահ չի գահավիժելու: Բարոն Ամպենի վսեմ նպատակի իրակա¬նացմանը խանգարեց Երկրորդ հա¬մաշխարհային պատերազմը: Պատերազմի իսկական վերջն ազդարարվեց Նյուրն¬բերգի դատավարությամբ, ուր մարդասիրությունը հաղթեց մարդատյացու¬թյանը: Այսօր, «Վիլա Ամպեն»-ում Պողոսյան հայ ընտանիքի շնորհիվ իրակա¬նություն է դառնում բարոն Ամպենի տեսլականը, որովհետև մենք` հայերս, չենք վախեցնում ուրիշների երեխաներին զենքի շաչյունով, որովհետև մեր նպատակը մշակույթների երկխոսությունը և փոխադարձ հարստացումն է: Եվ հենց այդ պատճառով չեմ թաքցնում ուրախությունս «Վիլա Ամպե¬նում» Արևելքի և Արևմուտքի մշակույթների միջև երկխոսության և արվեստի կենտրոն ստեղծելու առիթով, որի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիս:

No comments: