Wednesday, May 26, 2010

Գյուլը` ստատուս-քվոյի մասին

Այցով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը Ղազախստանի իր գործընկեր Նուրսուլթան Նազարբաևի հետ տված համատեղ մամլո ասուլիսում, ի թիվ այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին: «Ղարաբաղյան խնդրի աղբյուրը ներկայիս ստատուս-քվոյի պահպանումն է»,- հայտարարել է նա: Գյուլը նաև նշել է, որ իր Հայաստան կատարած այցը (խոսքը հավանաբար 2008 թվականի ֆուտբոլային այցի մասին է) ինչ-որ չափով խախտել է ստատուս-քվոն: «Հարկավոր է ծավալել ողջամիտ, բայց վճռական գործունեություն: Եթե առաջիկա երկու տարում ոչինչ չփոխվի, ուրեմն չի փոխվի նաև հաջորդ տաս տարներին: Ամեն ինչ կմնա ինչպես կա, ինչը օգուտ չի բերի կողմերից և ոչ մեկին»,- հավելել է Թուրքիայի նախագահը: Այս մասին հաղորդել է թուրքական TRT հեռուստաալիքը:

No comments: