Tuesday, May 11, 2010

Երիտասարդ հնչակյանները իշխանություններին կոչ են անում չընդունել Չավուշօղլուին

Tert.am. 11-5-2010- ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Քիչ առաջ պարզ դարձավ, որ ԵԽԽՎ թուրք նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, իր հայատյաց հայտարարություններով հայտնի Թուրքիո վարչապետ Էրդողանի «մտերիմ ընկեր» Մևլութ Չավուշօղլուն Հայաստանում գտնվելիս չի այցելելու Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք չի մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մենք` հնչակյան երիտասարդներս, վստահ ենք, որ Չավուշօղլուի նման լկտի պահվածքը վիրավորական է ողջ հայության` այդ թվում և Հայաստանի իշխանությունների համար: Կոչ ենք անում, որպեսզի Հայաստանի բարձրագույն իշխանությունները չընդունեն նրան, իսկ վերջինիս համար ընդունելություն կազմակերպի ՀՀ Արտաքին գործերի նախարարության բաժնի վարիչներից որևիցե մեկը: Անարգանքը պետք է հավասարազոր պատասխան ստանա»:

No comments: