Tuesday, May 25, 2010

«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր խորհրդարանում «Ազատ Հայրենիք» կուսակցությունը ստացել է մեծամասնություն: Ըստ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնախմբի նախնական տվյալների Համամասնական ցուցակով Ազատ հայրենիքը ստացել է 46,4 տոկոս, այսինքն 8 տեղ: Մեծամասնականով հաղթել է եւս 9 մարդ, որոնք կամ կուսակցության անդամ են, կամ նրանց աջակցել է այդ կուսակցությունը: Այսպիսով, կուսակցությունը կարող է ունենալ 17 տեղ, այսինքն` 33 տեղանոց խորհրդարանի մեծամասնությունը: «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը ստացել է 28,6 տոկոս եւ 3-4 մեծամասնականով հաղթածներ, միասին` 9-10 տեղ: ՀՅԴ-ն` 20,2 տոկոս, 6-7 տեղ: Ըստ «Լրագիր» տեղեկատվական ցանցի՝ «Ազատ հայրենք» կուսակցությունը փաստացի կարող է ստանալ ԼՂՀ ԱԺ նախագահի պաշտոնը եւ կառավարություն ձեւավորելու իրավունքը: Ինչպես կվարվի այդ կուսակցության նախագահ եւ ներկայիս վարչապետ Արա Հարությունյանը` կմնա՞ իր պաշտոնին, թե՞ կանցնի խոսնակի պաշտոնին: Եւ ինչպե՞ս է դրան վերաբերում նախագահ Բակո Սահակյանը: Առայժմ այս հարցերին պատասխան չկա: Մեծամասնականով, ըստ ԿԸՀ տվյալների, պատգամավոր են ընտրվել Մարատ Հասրաթյանը, Սերգեյ Ղազարյանը, Անդրանիկ Սարգսյանը, Արամ Գրիգորյանը, Գարիկ Գրիգորյանը, Արսեն Միքայելյանը, Աշոտ Ղուլյանը, Իվան Ավանեսյանը, Ռուդիկ Հյուսնունցը, Զոյա Լազարյանը, Արմեն Սարգսյանը, Արթուր Թովմասյանը, Արպատ Ավանեսյանը, Գագիկ Օհանյանը, Վլադիմիր Կասյանը եւ Կամո Մարտիրոսյանը: Ներկայում ձայների վերահաշվարկ է ընթանում 9-րդ ընտրատարածքում, որտեղ ՀՅԴ վիճարկում է «Ազատ Հայրենիք»-ից Ռուդիկ Հյուսնունցի հաղթանակը:

No comments: