Tuesday, May 25, 2010

«Արցախի խորհրդարանական ընտրությունները տարբերվում են Հարավային Կովկասի մյուս պետությունների ընտրություններից ժողովրդավարությամբ

Panorama.am. 25-5-2010- ԼՂՀ անկախ փորձագետ Հայկ Խանումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ մայիսի 23-ին կայացած Արցախի խորհրդարանական ընտրությունների որոշ առանձնահատկություններին և ակնկալիքներին: Նա նշեց, որ արդեն հայտնի են նախնական տվյալները, համաձայն որոնց, «Ազատ Հայրենիք» կուսակցությունը մեծամասնություն կկազմի ԼՂՀ խորհրդարանում: Ըստ նրա, Արցախի խորհրդարանական ընտրությունները իրենց ժողովրդավարությամբ տարբերվում են Հարավային Կովկասի մյուս պետությունների`Հայաստանի, Վրաստանի և Աբխազիայի խորհրդարանական ընտրություններից: Նա նշեց, որ եթե անցյալ ընտրություններին մասնակցում էին 7 կուսակցությունները, ապա այս տարի ԼՂՀ խորհրադարանական ընտրություններին մասնակցել է 4 կուսակցություն. դա պայմանավորված է կուսակցությունների հզորացմամբ, բայցի այդ փոքր կուսակցություններն միջոցներ չունեն ընտրություններին մասնակցելու համար: Նրա խոսքով, այս խորհրդարանը կլինի վերջին կիսապրոֆեսիոնալ խորհրդարանը, քանի որ ԼՂՀ Սահմանադրության համաձայն, 2015 թվականից ամբողջ խորհրադարանը պետք է լինի պրոֆեսիոնալ: «ԼՂՀ խորհրդարանում գործում են երկու տեսակի պատգամավորներ` մշտական հիմունքներով գործող պատգամավորներ և ոչ մշտական հիմունքներով գործող պատմագավորներ»,- ասաց նա: Հայկ Խանումյանի խոսքով, այս տարի ԼՂՀ խորհրադարանական ընտրությունների առանձնահատկություն այն, որ առաջին անգամ այս խորհրադարանում ընտրվել են պատգամավորներ, որոնք հետպատերազմյան սերնդի ներկայցուցիչներ են: ԼՂՀ անկախ փորձագետը նշեց, որ այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ մասնակից կուսակցությունները չեն անդրադարձել սոցիալական խնդիրներին, քարոզարշավի հիմնական թեմաները քաղաքական ուղվածություն ունեին: Նրա խոսքով, նոր ձևավորվելիք ԼՂՀ կառավարությունում լուրջ փոփոխություններ չեն լինի: «Արցախում շատ դժվար են փոփոխություններ կատարվում»,- ասաց նա:

No comments: