
News.am. 10.5.2010- Ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում Ռուսաստանը կարող է ավելի մեծ դերակատարություն ունենալ, կարծում է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջըն։
«Մենք հավատում ենք, որ Ռուսաստանը, որպես տարածաշրջանային խաղացող, ընդունակ է ավանդ ներդնել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Չէ՞ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից միայն Ռուսաստանն է տարածաշրջանային երկիր»,- ասել է Նա «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում՝ ՌԴ նախագահ Դմրտրի Մեդվեդեւի՝ մայիսի 11-ից 12-ը Թուրքիա կատարելիք այցի նախօրեին։
Աքընջըն համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի մասնակցությունը կարող է ավելի ակտիվ լինել։
No comments:
Post a Comment