News.am. 10.5.2010- Թուրքիայի վարչական դատարանի նախկին փոխնախագահ, այնուհետ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Թանսել Չոլաշանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չի կարող խուսափել փակվելուց:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Թուրքիայի «Աթաթուրքական հետազոտական միության» կողմից կազմակերպված «Սահմանդրական բարեփոխումներ» անունը կրող համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի վարչական դատարանի նախկին փոխնախագահ եւ նախկին գլխավոր դատախազ Թանսել Չոլաշանը` հայտարարելով, որ Էրդողանը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումները, որպեսզի իր կուսակցությանը փրկի փակվելուց: Չոլաշանը նշել է, որ Էրդողանի կուսակցությանը փակմանը քիչ ժամանակ է մնացել, ապա հավելել է. «Իշխող կուսակցությունը այսուհետ ավելի վատ բաներ է անելու եւ անպայման փակվելու է: Իշխանությունների հայտարարած ժողովրդավարական նախաձեռնությունը` տոտալիտար համակարգ ստեղծելու նախաձեռնություն է»: Նշենք, որ ներկայումս Թուրքիայում խոսակցություններ են գնում, որ գլխավոր դատախազ Աբդուռահման Յալչընքայան պատրաստվում է իշխող կուսակցության դեմ փակման գործընթաց սկսել: Էրդողանի կուսակցությունը 2008-ին Սահմանադրական դատարանի մեկ անդամի ձայնի շնորհիվ փրկվեց փակվելուց:Monday, May 10, 2010
Թուրք նախկին դատախազ. Էրդողանի կուսակցությունը անպայման փակվելու է
News.am. 10.5.2010- Թուրքիայի վարչական դատարանի նախկին փոխնախագահ, այնուհետ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Թանսել Չոլաշանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չի կարող խուսափել փակվելուց:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Թուրքիայի «Աթաթուրքական հետազոտական միության» կողմից կազմակերպված «Սահմանդրական բարեփոխումներ» անունը կրող համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի վարչական դատարանի նախկին փոխնախագահ եւ նախկին գլխավոր դատախազ Թանսել Չոլաշանը` հայտարարելով, որ Էրդողանը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումները, որպեսզի իր կուսակցությանը փրկի փակվելուց: Չոլաշանը նշել է, որ Էրդողանի կուսակցությանը փակմանը քիչ ժամանակ է մնացել, ապա հավելել է. «Իշխող կուսակցությունը այսուհետ ավելի վատ բաներ է անելու եւ անպայման փակվելու է: Իշխանությունների հայտարարած ժողովրդավարական նախաձեռնությունը` տոտալիտար համակարգ ստեղծելու նախաձեռնություն է»: Նշենք, որ ներկայումս Թուրքիայում խոսակցություններ են գնում, որ գլխավոր դատախազ Աբդուռահման Յալչընքայան պատրաստվում է իշխող կուսակցության դեմ փակման գործընթաց սկսել: Էրդողանի կուսակցությունը 2008-ին Սահմանադրական դատարանի մեկ անդամի ձայնի շնորհիվ փրկվեց փակվելուց:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment