Tert.am. 18-5-2010 - Ժամանակակից տղամարդը բնակության համար քաղաք ընտրելիս պետք է մտածի յոթ կարևոր չափորոշիչների մասին՝ եղանակ, կյանքի գին, պրոֆեսիոնալ հնարավորություններ (գործազրկության մակարդակ), զուգընկեր գտնելու հավանականություն, ցերեկային զվարճանքի առկայություն և ենթակառուցվածքներ, գիշերային կյանքի հարստություն (ակումբ, բար) և, վերջապես, օդի մաքրություն։
Ըստ այս չափորոշիչների՝ ամերիկյան Askmen.com ինտերնետ պորտալը կազմել է այս տեսանկյունից աշխարհի 29 լավագույն քաղաքների վարկանշային աղյուսակը։ Հաղթող է դարձել Նյու Յորքը, որը չնայած մեգապոլիս է, բայց կարող է հպարտանալ իր էկոլոգիական ցուցանիշներով (10-բալանոց համակարգով 10 բալ)։ Բացի այդ, առավելագույն միավորներ են ստացել այս քաղաքում զվարճանքների հնարավորությունն ու կարիերայի հնարավորությունները, համեմատաբար մատչելի կյանքն ու ռոմանտիկ ծանոթություններ հաստատելու շանսերը։
Մրցանակակիրների թվում է նաև Մելբուռնը. կյանքի մակարդակի հրաշալի ցուցանիշի, էկոլոգիայի և հսկայական թվով ցերեկային զվարճանքների շնորհիվ այս քաղաքն արժանացել է 2-րդ տեղին։
Տոկիոն գրավել է 3-րդ տեղը չնայած «թարմ օդի» միավորն ակնհայտորեն «ձգած է»՝ 10-ից 5 բալ։ 4-րդ տեղում Մադրիդն է. ընդհանուր առմամբ, քաղաքը 100 միավորից 85 է ստացել։
Առաջատարների հնգյակը եզրափակում է Լոնդոնը, որը, ըստ հետազոտողների, գրավում է ակտիվ, հետաքրքրասեր մարդկանց, և, իհարկե, գիշերային գինարբուքի սիրահարների ուշադրությունը. այս քաղաքը առավելագույն միավոր է ստացել զվարճանքների բազմազանության շնորհիվ։
11-րդ տեղում սիրո քաղաք Փարիզն է, 11-րդում՝ հայաշատ Լոս Անջելեսը։ Ստամբուլը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ Աղյուսակը եզրափակում է աշխարհի խաղատնային մայրաքաղաք Լաս Վեգասը։Tuesday, May 18, 2010
Տղամարդկանց համար լավագույն քաղաքը Նյու Յորքն է
Tert.am. 18-5-2010 - Ժամանակակից տղամարդը բնակության համար քաղաք ընտրելիս պետք է մտածի յոթ կարևոր չափորոշիչների մասին՝ եղանակ, կյանքի գին, պրոֆեսիոնալ հնարավորություններ (գործազրկության մակարդակ), զուգընկեր գտնելու հավանականություն, ցերեկային զվարճանքի առկայություն և ենթակառուցվածքներ, գիշերային կյանքի հարստություն (ակումբ, բար) և, վերջապես, օդի մաքրություն։
Ըստ այս չափորոշիչների՝ ամերիկյան Askmen.com ինտերնետ պորտալը կազմել է այս տեսանկյունից աշխարհի 29 լավագույն քաղաքների վարկանշային աղյուսակը։ Հաղթող է դարձել Նյու Յորքը, որը չնայած մեգապոլիս է, բայց կարող է հպարտանալ իր էկոլոգիական ցուցանիշներով (10-բալանոց համակարգով 10 բալ)։ Բացի այդ, առավելագույն միավորներ են ստացել այս քաղաքում զվարճանքների հնարավորությունն ու կարիերայի հնարավորությունները, համեմատաբար մատչելի կյանքն ու ռոմանտիկ ծանոթություններ հաստատելու շանսերը։
Մրցանակակիրների թվում է նաև Մելբուռնը. կյանքի մակարդակի հրաշալի ցուցանիշի, էկոլոգիայի և հսկայական թվով ցերեկային զվարճանքների շնորհիվ այս քաղաքն արժանացել է 2-րդ տեղին։
Տոկիոն գրավել է 3-րդ տեղը չնայած «թարմ օդի» միավորն ակնհայտորեն «ձգած է»՝ 10-ից 5 բալ։ 4-րդ տեղում Մադրիդն է. ընդհանուր առմամբ, քաղաքը 100 միավորից 85 է ստացել։
Առաջատարների հնգյակը եզրափակում է Լոնդոնը, որը, ըստ հետազոտողների, գրավում է ակտիվ, հետաքրքրասեր մարդկանց, և, իհարկե, գիշերային գինարբուքի սիրահարների ուշադրությունը. այս քաղաքը առավելագույն միավոր է ստացել զվարճանքների բազմազանության շնորհիվ։
11-րդ տեղում սիրո քաղաք Փարիզն է, 11-րդում՝ հայաշատ Լոս Անջելեսը։ Ստամբուլը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ Աղյուսակը եզրափակում է աշխարհի խաղատնային մայրաքաղաք Լաս Վեգասը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment