
Panorama.am. 18-5-2010- Իրանական «Իրանխոդրո» ավտոարտադրող ընկերության արտահանման գծով փոխնախագահ Յասեր Սեյֆ Վանդը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը չի վճարում իր պարտքերը, որի պատճառով իրանական կողմը զգալի վնասներ է կրել: Այդ մասին հայտնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ իրանական կողմը ամբողջովին կատարել է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, մինչդեռ ադրբեջանական «Ազ Սամանդ» և «Էլիտ» ընկերությունները չեն կատարել իրենց պարտավորությունները, ըստ որի` նրանք պարտավորվել էին որպես կանխավճար վճարել պայմանագրի արժեքի 15 տոկոսը, իսկ մնացյալ 85 տոկոսը պետք է վճարեին ապրանքը ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ, ըստ իրանական «խաբարօնլայն.իռ» կայքի` ս.թ. մայիսի սկզբին իրանական «Իրանխոդրո» ավտոմոբիլային ընկերությունը կասեցրել էր Ադրբեջանում իրանական «Սամանդ» ավտոմեքենայի արտադրության թույլտվության պայմանագիրը: Այդ ժամանակ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ իրանցի գործընկերների անպատասխանատվության պատճառով դադարեցվել են «Սամանդ» ավտոարտադրող գործարանի աշխատանքները:
No comments:
Post a Comment