Friday, May 7, 2010

Իրանը նոր արբանյակ է բաց թողնելու

Hyanews.am-Իրանի կապի նախարար Ռզա Թագիպուրը հայտարարել է, որ ընթացիկ տարում Իրանը տիեզերք է ուղարկելու նոր արբանյակ: Նրա խոսքերով` դեռևս որոշված չէ, թե արբանյակը կոնկրետ երբ է բաց թողնվելու: Կապի նախարարը հայտնել է, որ Իրանում գործում է մեկ տիեզերակայան, և կա ևս մի քանիսը ստեղծելու անհրաժեշտություն: Ռզա Թագիպուրը նաև ասել է, որ Իրանը մյուս իսլամական պետությունների հետ բանակցություններ է վարում` համատեղ արբանյակ բաց թողնելու համար:

No comments: