Friday, May 7, 2010

Միացյալ Նահանգները պատրաստվում է փոխել Անկարայում իր դեսպանին.

Tert.amԱմերիկյան վարչակազմը պատրաստվում է փոխել Անկարայում իր դեսպան Ջեյմս Ջեֆրիին: Այս մասին գրում է Hurriyet օրաթերթը: Թուրքական պարբերականի փոխանցմամբ` Անկարայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում Ջեյմս Ջեֆրիին կփոխարինի Քաբուլում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդիոնեն (Francis Ricciardone): Իսկ Ջեյմս Ջեֆրին կգլխավորի Իրաքում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը: Թուրքական օրաթերթն այս փոփոխությունը համարում է «շոկային»: Ըստ Hurriyet-ի` Ռիկարդիոնեն 1995-1999թթ. աշխատել է Անկարայում ԱՄՆ–ի դեսպանատանը: Այդ ժամանակահատվածում Ռիկարդիոնեն գլխավորել է Միացյալ Նահանգների հատուկ գործողությունը, որի ժամանակ 500 իրաքյան քրդեր Թուրքիայի տարածքով գաղտնի տեղափոխվել են Գուանտանամո:

No comments: