Tuesday, May 18, 2010

Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել վճռականություն ցուցաբերել

7or.am. 18-5-2010- Մայիսի 17-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը։ -Հարգելի նախագահը տեղեկացրել է մեզ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասների մասին։ Ադրբեջանը միշտ կառուցողական է մոտեցել այս խնդրի կարգավորմանը և շարունակում է այդ դիրքորոշումը։ Մասնավորապես այն փաստը, որ Ադրբեջանը դրական է արձագանքել Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններին, իսկ Հայաստանը դեռ չի արձագանքել, ցույց է տալիս Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Մենք էլ ենք այս հարցի հետ կապված մի շարք հանդիպումներ իրականացրել միջուկային գագաթնաժողովի ժամանակ։ Ցավոք, այդ հանդիպումներին տեսել ենք նույն իրավիճակը։ Իհարկե, դա ցանկալի չէ նաև մեզ համար։ Մենք կցանկանայինք այնտեղ կառուցողական մոտեցում տեսնել, որպեսզի դրա շրջանականերում լավագույն ապագայի հասնենք։ Կարծում եմ, որ այս ընթացքում Մինսկի խումբը ևս պետք է վճռականություն ցուցաբերի։ Մայիսի 12-13 ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում մենք քննարկել ենք այս հարցը։ Ամերիկայում էլ մենք առիթ ունեցանք թե՛ հարգարժան Օբամայի, թե՛ հարգարժան Մեդվեդևի հետ քննարկել այս հիմնախնդիրը։ Դրանից մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայում մենք այս հարցը քննարկել ենք հարգարժան Սարկոզիի հետ։ Թուրքիան չի կարող ուշադրություն չդարձնել Ադրբեջանի այս խնդրին,–նշել է նա։

No comments: