
Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին Մոսկվայում բնակվող ադրբեջանցի վետերաններին այց կատարելու ժամանակ ասել է, թե Ադրբեջանն արդեն 18 տարի է կորցրել է Ղարաբաղն ու Շուշին և պայքար է գնում այն վերադարձնելու համար։
-Իհարկե, մենք ուզում ենք հավատալ, որ խաղաղ ճանապարհով կարող ենք հասնել մեր ուզածին։ Բայց դա նույնպես ոչ ոք հստակ չգիտի։ Հնարավոր է դեռ պետք է պատերազմել Ղարաբաղի համար։ Եվ դրան պետք է պատրաստ լինենք մենք բոլորս՝ ողջ ադրբեջանական ժողովուրդը,-նշել է նա։
No comments:
Post a Comment