Տոկիոյում առաջին անգամ հարսանեկան արարողությունն իրականացրել է ռոբոտը: Այս մասին տեղեկանում ենք Dni.ru կայքից: Հարսին և փեսային հարցեր է տվել, ինչպես նաև ասել է, թե այս կարևոր օրն իրենց կյանքում ինչ պիտի անեն «I-Fairy» անվամբ էլեկտրոնային մեխանիզմը:
Արարողությունն անցել է ռեստորանի բաց պատշգամբում: Նորապսակներն աշխատում են Ճապոնիայի զարգացող ռոբոտոտեխնիկայի ինդուստրիայում: Հարսնացուն ռոբոտ արտադրող մի ընկերությունում է աշխատում, իսկ փեսան` տեղական բուհերից մեկում դասավանդում է էլեկտրոտեխնիկա:
Նորապսակների խոսքերով, իրենք այսպիսի հարսանիք են կազմակերպել, քանի որ համոզված են, որ ռոբոտներն արդեն ամենամոտ ժամանակներս կդառնան մարդկանց առօրյա կյանքի անբաժան մասը:
Արարողության վերջում I- Fairy-ն` պլաստմասե հյուսերով և տոնական թարթող աչիկներով, խնդրել է փեսային բարձրացնել հարսի քողը և համբուրել: Զույգը պաշտոնապես դարձել է այր ու կին:
Monday, May 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment