Wednesday, May 12, 2010

Այս տարի բուհ դիմորդների հնարավորություններն ընդլայնվում են

Tert.am. 12-5-2010- Գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանն այսօր լրագրողներին ներկայացրեց այս տարի բուհ ընդունվելու նոր կանոնները։ Ըստ նրա՝ կանոններում արձանագրվել է առաջընթաց. եթե նախկինում շրջանավարտը, դիմելով որևէ քաղաքի բուհ, չէր կարող միաժամանակ հայտ ներկայացնել նաև այլ քաղաքում գտնվող բուհ ընդունվելու համար, ապա այս տարի հնարավորություն է ընձեռվել միաժամանակ դիմել տարբեր քաղաքների բուհեր։ Նասիբյանը հավելեց, որ այս տարի շրջանավարտները կարող են դիմել տարբեր քաղաքների բուհեր՝ 2 անվճար և 6 վճարովի տեղերի համար։

No comments: