Thursday, May 27, 2010

Ադրբեջանը Պան Գի-Մունին վերագրել է իր կողմից չարված հայտարարություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից Նյու Յորքում Ադրբեջանի մշտական ներկայացուցչին հղված նամակի և դրա բովանդակությունը հաստատելու վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած լուրերին ի պատասխան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աշաատակազմից տեղեկացրել են, որ որևիցե նամակ Պան Գի-Մունը Ադրբեջանի մշտական ներկայացուցչություն կամ ներկայացուցչին չի գրել: Նամակը ստորագրել է Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարը, իսկ բովանդակությունը ընդհանրապես տարբերվում է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունից: Մասնավորապես նամակում գոհունակություն է հայտնվում ղարաբաղյան հիմնաննդրի կարգավորման բանակցություններում արձանագրված դինամիկայի կապակցությամբ, ասվում է, որ ՄԱԿ-ը որեւէ կարծիք չի կարող հայտնել, քանի որ ներգրավված չէ կարգավորման բանակցություններում եւ ակնկալում է, որ հակամարտության կողմերը հաջողությամբ առաջընթաց կարձանագրեն:

No comments: