Thursday, May 27, 2010

«Իգդիրի սահմանադուռը պետք է բացել». Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

Panorama.am. 27-5-2010- Վանի առևտրաարդյունաբերական պալատի (VATSO) նախագահ Զահիր Քանդաշօղլուն իր գոհունակությունն է հայտնել թուրքական կառավարության` Իրանի հետ Քափըքյոյ սահմանադուռը բացելու մասին կայացրած որոշման կապակցությամբ: Նա հարկ է համարել, որ այդ որոշումը գործողության ուժ ստանա րոպե առաջ: Քանդաշօղլուն կարևորել է նաև հայ-թուրքական սահմանի բացումը: Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Սոն դաքիքա» (Son dakika) լրատվական կայքից: Մամուլի ասուլիսի ժամանակ Քանդաշօղլուն հիշեցրել է օրեր առաջ Հայաստան կատարած իրենց պատվիրության այցի մասին: «Հայաստանից ընդամենը 18 կմ հեռավորության վրա գտնվող Իգդիրի Ալիջան սահմանադռան փակ լինելու պատճառով մենք ստիպված եղանք Վրաստանի տարածքով կտրել-անցնել 700կմ ճանապարհ մինչև հասանք Երևան,- ասել է Քանդաշօղլուն` հավելելով,- Մենք հիմա մտածում ենք ինչպես կկարողանանք առևտուր անել: Դրա համար խիստ կարևոր է բացել Ալիջանի սահմանադուռը: Այն անպայման պետք է բացվի: Հայաստանը Թուրքիայի տեսանկյունից կարևոր շուկա է»: Քանդաշօղլուի համոզմամբ` Հայաստանը և Թուրքիան չպետք է իրար հակադրեն քաղաքական ու առևտրատնտեսական հարցերը:

No comments: