Իրանի իշխանությունը հայտարարել է, որ ավարտվել է 17 կիլոգրամ ուրանի 20 տոկոսանոց հարստացման աշխատանքը: Այդ աշխատանքը սկսել էր փետրվարին եւ շարունակվել, չնայած Իրանի դեմ պատժամիջոցներին: “Մենք կարող ենք ամսական հարստացնել 5 կիլոգրամ 20 տոկոսանոց ուրան, բայց մենք չենք շտապում: Մենք չենք արտադրի ավելի շատ, քան պահանջվում է տվյալ պահին”, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը: Այդ մասին հաղորդում է Ռոյթերզը: Նշվում է, որ 17 կիլոգրամ հարստացված ուրանը օգտագործվելու է բժշկական նպատակների համար: Հայտնի է, որ թեհրանյան բժշկական ռեակտորը օգտագործում է ամսական 1,5 կիլոգրամ 20 տոկոս հարստացված ուրան:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment