ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցներին Ռուսաստանի կողմ քվեարկելու փաստը բացասական հետք է թողնելու իրանցիների սրտերում: Այդ մասին հունիսի 23-ին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի վարմունքը:
Իրանի դեսպանն այն կարծիքին չէ, որ Ռուսաստանն Իրանի նախկին դաշնակիցն է: «Դա, անշուշտ, բացասական հետք կթողնի, բայց հուսով եմ, որ ապագայում այդ բացասական տպավորությունը չի մնա»,- նշել է դեսպանն ու հավելել. «Իրանը պետք է Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ Իրանին»:
Նշենք, որ հունիսի 9-ին ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանը կողմ էր քվեարկել Իրանի դեմ պատժամիջոցներին, իսկ օրերս էլ Ռուսաստանը հրաժարվել էր Իրանին վաճառել C-300 զենիթահրթիռային համալիրները:Wednesday, June 23, 2010
Իրանի դեսպան. Ռուսաստանի քայլը բացասական հետք թողնելու է իրանցիների սրտերում
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցներին Ռուսաստանի կողմ քվեարկելու փաստը բացասական հետք է թողնելու իրանցիների սրտերում: Այդ մասին հունիսի 23-ին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի վարմունքը:
Իրանի դեսպանն այն կարծիքին չէ, որ Ռուսաստանն Իրանի նախկին դաշնակիցն է: «Դա, անշուշտ, բացասական հետք կթողնի, բայց հուսով եմ, որ ապագայում այդ բացասական տպավորությունը չի մնա»,- նշել է դեսպանն ու հավելել. «Իրանը պետք է Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ Իրանին»:
Նշենք, որ հունիսի 9-ին ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանը կողմ էր քվեարկել Իրանի դեմ պատժամիջոցներին, իսկ օրերս էլ Ռուսաստանը հրաժարվել էր Իրանին վաճառել C-300 զենիթահրթիռային համալիրները:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment