Monday, June 14, 2010

Թուրք արդյունաբերողներն ու գործարարները մեկնում են ԱՄՆ

Panorama.amղ 14-6-2010- Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման մասին բանաձևի ընդունման պատճառով հետաձգված Թուրք արդյունաբերողների և գործարարների միության (TÜSİAD) այցն ԱՄՆ տեղի կունենա այս շաբաթ: Նախնական տվյալներով` այցելությունը կիրականացվի հունիսի 16-17-ը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CNNTurk) լրատվական ծառայությունը: Թուրքիայից մեկնելիք պատվիրակությունը գլխավորելու է (TÜSİAD)-ի տնօրեն Ումիթ Բոյները, որը Վաշինգտոնում պետք է հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Այդ այցի շրջանակներում թուրք պատվիրակները հանդիպումներ են ունենալու նաև Կոնգրեսի անդամների, տարբեր վերլուծական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

No comments: