Report.am. 14-6-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չնայած Եվրամիության «դիմադրությանը»՝ Անկարան կշարունակի ձգտել ընդգրկվել միասնական Եվրոպայի մեջ: «Մենք չենք փոխել մեր քաղաքականությունը, այն նույնն է: Մենք ԵՄ-ին դիմել ենք 1959 թվականին, 1963 թվականին մեր դիմումը պաշտոնապես ամրագրեցինք և այդ օրվանից սպասում ենք: Ես եվրոպական քաղաքական գործիչներին պարզ ասում եմ` եթե դուք Եվրամիությունը քրիստոնեկան ակումբ չեք համարում, ապա պարտավոր եք մեզ ձեր շարքերն ընդգրկել: Իսկ նրանք պատասխանում են, որ Թուրքիան մեծ երկիր է, մեր բնակչությունը մեծ է և նրանք վախենում են, որ մենք կդառնանք ԵՄ-ի երեք գլխավոր երկրներից մեկը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Monday, June 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment