Haynews.am. 23-6-2010- Հունիսի 18-ին Չայլու գյուղի մոտակայքում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողությունների մասին «Հայոց աշխարհի» հետ խոսել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Հարցին`Հայաստանը պե՞տք է համարժեք պատասխան տա, քաղաքագետը պատասխանել է. «Համարժեք պատասխան ասվածը շատ լայն հասկացություն է: Եթե «համարժեք» ասելով, նկատի ունենք, որ ամեն մի սպանված հայ զինվորի դիմաց 3 ասկյար սատկացնենք (հաշվի առնելով, որ Ադրբեջանը բնակչության թվաքանակով 3 անգամ մեզ գերազանցում է), կարծում եմ, դա համարժեք պատասխան չէ: Համարժեք կլինի այն, որ մի զոհվածի դիմաց առնվազն երկու տասնյակ ադրբեջանցի ասկյար սատկացնենք»:
Ըստ Լևոն Մելիք-Շահնազարյանի` այդ քաղաքականությունը մենք պետք է կիրառեինք Սումգայիթից սկսած. «Եթե Սումգայիթից հետո Ադրբեջանը համարժեք հակահարված ստանար, չէր լինի Գանձակը, չէր կլինի Բաքուն, գուցե չլիներ Գետաշենը և Շահումյանը: Դժբախտաբար մենք ապրում և շարժվում ենք քրիստոնեական պատվիրաններով` ձեռքը տանում ենք զենքին միայն այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում»:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment